Կիլիան Մբապպեն բացակայել է թիմի մարզումից

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն բացակայում է թիմի մարզումներից։ Այս մասին հայտնում է լրագրող Գիլերմո Ռայը։

Աղբյուրի համաձայն՝ Մբապպեն դեռևս կոճի այտուց ունի, ինչի պատճառով նա դեռ չի կարող սկսել մարզումները: Նշվում է, որ հարձակվողը մոտ օրերս կվերադառնա մարզումներին, ուստի նա հնարավորություն ունի խաղալու «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակչում:

Հիշեցնենք, որ Մբապպեն վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Արսենալի» դեմ խաղում։ Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում հարձակվողը խաղադաշտում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։