Կիմ Մին Ջեն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Չելսին» և «Նյուքասլը» հետաքրքրություն են ցուցաբերում Մյունխենի «Բավարիայի» 28-ամյա կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեի նկատմամբ։ Այս մասին հայտնում է լրագրող Սանտի Աունան X սոցիալական ցանցում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս ակումբներն արդեն բանակցել են ֆուտբոլիստի գործակալի հետ։ Կիմ Մին Ջեն պատրաստ է հաջորդ ամառ լքել մյունխենյան ակումբը և պատրաստ է լսել այլ թիմերի առաջարկները։

Այս մրցաշրջանում Կիմ Մին Ջեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը պաշտպանի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։