Հարի Քեյնը տպավորիչ ցուցանիշ է գրանցել Բունդեսլիգայում

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խփեց իր 60-րդ գոլը Գերմանիայի առաջնությունում և օգնեց իր թիմին մոտենալ հերթական չեմպիոնական տիտղոսին։ «Բավարիան» արտագնա խաղում 4-0 հաշվով ջախջախեց «Հայդենհայմին»։

Այսպիսով, Քեյնը դարձավ Բունդեսլիգայի հանդիպումներում 60 գոլ խփած ամենաարագ ֆուտբոլիստը՝ գերազանցելով Էրլինգ Հոլանդի՝ 65 խաղի ռեկորդը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝