«Բարսելոնան» Լա Լիգայի 32-րդ տուրում 4-3 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սելտայի» նկատմամբ։
Երկրորդ խաղակեսի ընթացքում կատալոնացիները պարտվում էին 1-3 հաշվով։
Խաղից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Ռաֆինյայի մասին, ով դուբլի հեղինակ դարձավ և հաղթական գոլը 11 մետրանոցից խփեց ավելացված ժամանակում։
«Ռաֆինյան թիմի և ինձ համար շատ բան է նշանակում, ինչպես բոլոր մյուս ֆուտբոլիստները։ Ընդմիջմանը ես ասացի Ռաֆինյային. Արի, մտածիր դրականի մասին։ Մեզ դու պետք ես խաղադաշտում որպես առաջատար։ Հետո նա դուրս եկավ խաղադաշտ և ցուցադրեց այս ելույթը»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
«Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի երեքշաբթի օրը՝ ապրիլի 22-ին, սեփական հարկի տակ մրցելով «Մալյորկայի» հետ։