Լա Լիգայի 32-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» ընդունեց «Սելտային» և հաղթեց 4-3 հաշվով։ Երկրորդ խաղակեսում կատալոնական ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք ստացավ և փոխարինվեց։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է լեհ հարձակվողի վնասվածքը։
«Լևանդովսկին վաղը բուժզնում պետք է անցնի։ Պետք է սպասել արդյունքներին, իսկ հետո ավելին կիմանանք նրա վնասվածքի մասին»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
«Բարսելոնայի» հաջորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 22-ին Լա Լիգայում «Մալյորկայի» դեմ։ Իսկ մեկ շաբաթ անց՝ ապրիլի 26-ին, Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը Իսպանիայի գավաթի եզրափակչում կհանդիպի Մադրիդի «Ռեալի» հետ։