«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան կիսվել է հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ապագայի վերաբերյալ իր մտքերով։
«Մեր թիմին պետք են գոլեր և գոլային փոխանցումներ կատարողներ: Ես դեռ չեմ մտածել հաջորդ մրցաշրջանի կազմի մասին: Առայժմ մտածում եմ, թե ինչպես առավելագույն օգուտ քաղել այս թիմից, որպեսզի մրցաշրջանը լավ նոտայով ավարտեմ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Tribal Football-ը:
Նշենք, որ Սանչոն վարձավճարով է խաղում ազնվականների կազմում, Ֆուտբոլիստի ամբողջական պայմանագիրը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»։
Ընթացիկ մրցաշրջանում Ջեյդոնն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 26 հանդիպում։ Վինգերը խփել է երեք գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։