«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Սպասվում է, որ 25-ամյա ուրուգվայցին այս ամառ կլքի ակումբը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» մոտակա ամիսներին կքննարկի Նունեսի վերաբերյալ ցանկացած առաջարկ։ Նշվում է, որ ֆուտբոլիստն ինքը պատրաստ է իր կարիերայում նոր մարտահրավերների։
Ընթացիկ մրցաշրջանում Նունյեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, դարձել 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 50 մլն եվրո։