Ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, ով հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրում», կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է Sport Bible-ի արաբ հայտնի լրագրող Նասիր Ջաբբարի խոսքերով, Ռոնալդուն մտածում է «Ալ-Նասրից» հեռանալու մասին՝ մասնակցելու 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը։ Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։
Ռոնալդուն կարող է մեկամսյա պայմանագիր կնքել այս ակումբներից մեկի հետ՝ մրցաշարին մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ պորտուգալացին երկար ժամանակ հանդես է եկել անգլիական մեկ այլ գրանդում՝ «Մանչեսթեր Յունայթեդում», որի հետ հաղթել է Չեմպիոնների Լիգան։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կրիշտիանուն նույն սխեմայով կարող է պայմանագիր կնքել «Ինտեր Մայամիի» հետ՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։