Բրեդլի Բարկոլան՝ իսպանական գրանդի թիրախում

Ֆրանսիական ՊՍԺ-ի վինգեր Բրեդլի Բարկոլան կարիերան Իսպանիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի և փարիզեցիների միջև գործող աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2028 թվականի հունիսի վերջին։ Ֆրանսիայի ընթացիկ առաջնության մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 28 հանդիպում, դառնալով՝ 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։