Բերնարդու Սիլվան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա թիմից։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Նշվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը երազում է տեղափոխվել «Բարսելոնա», ինչի համար նա նույնիսկ պատրաստ է աշխատավարձի կրճատման: Սակայն կատալոնական ակումբը շահագրգռված չէ Սիլվայի հետ պայմանագիր կնքել նրա բարձր աշխատավարձի, տարիքի և դաշտի կենտրոնում բարձր մրցակցության պատճառով։

Այս մրցաշրջանում Սիլվան բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի տվյալներով՝ կիսապաշտպանի արժեքը 45 մլն եվրո է։