«Ատլետիկոն» հետաքրքրված է «Բրյուգեի» ֆուտբոլիստի ծառայություններով

Եզրային պաշտպան Մաքսիմ դե Կույպերը, ում իրավունքները պատկանում են բելգիական «Բրյուգե» ակումբին, կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»: Դե Կույպերի պոտենցիալ տրանսֆերային արժեքը գնահատվում է 16 միլիոն եվրո։

Մաքսիմը Բելգիայի հավաքականում է հանդես գալիս 2020 թվականի հունվարից։ Բելգիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Դե Կույպերի պայմանագիրը «Բրյուգեի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։