«Արսենալը» ցանկանում է կենտրոնական պաշտպան գնել

«Արսենալը» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել կենտրոնական պաշտպանի դիրքը։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «զինագործներն» իրենց ուշադրությունն են դարձրել «Բրենթֆորդի» 23-ամյա պաշտպան Նաթան Քոլինզի վրա։ Նշվում է, որ իռլանդացին արդեն ընդգրկված է «Արսենալի» ամառային տրանսֆերային նպատակների ցանկում։

Այս մրցաշրջանում Քոլինզը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բրենթֆորդի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։