«Բրայթոնի» պաշտպան Նաթան Քոլինզը հետաքրքրում է Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-ակումբներից մեկին: Այս մասին տեղեկացնում է TBR Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: «Զինագործների» ղեկավարությունը իռլանդացուն դիտարկում է որպես Ուիլյամ Սալիբային փոխարինող։ Ֆրանսիացին ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալից»: Ընթացիկ մրցաշրջանում Քոլինզը մասնակցել է 36 խաղի՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը, իսկ շուկայական արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո: