Ո՞վ կլինի «Բարսելոնայի» դարպասապահը «Ռեալի» դեմ գավաթային խաղում

Սպորտային լրագրող Լյուիս Միգելսանսն անդրադարձել է գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի առողջական վիճակի մասին։

«Մարկ-Անդրե Տեր Շտեգենը շարունակում է վերականգնումը ծանր վնասվածքից հետո և արդեն այս ամսվա ընթացքում կարող է ստանալ վերջնական բժշկական թույլտվությունը՝ մասնակցելու խաղերին։ Սակայն այս պահին դարպասապահի հարցում վեճ չկա՝ Շչեսնին լիակատար վստահությամբ կլինի հիմնական դարպասապահը Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալի» դեմ», – ասել է լրագրողը։