Կիմ Մին Ջեի ծառայություններով հետաքրքրված են անգլիական թոփ ակումբները

«Չելսին» և «Նյուքասլը» հետաքրքրություն են ցուցաբերում Մյունխենի «Բավարիայի» 28-ամյա կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեի նկատմամբ։ Այս մասին հայտնում է լրագրող Սանտի Աունան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս ակումբներն արդեն բանակցել են հարավկորեացի ֆուտբոլիստի ղեկավարության հետ։ Կիմ Մին Ջեն պատրաստ է հաջորդ ամառ լքել մյունխենյան ակումբը և պատրաստ է լսել այլ թիմերի առաջարկները։

Այս մրցաշրջանում Կիմ Մին Ջեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը:

Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո: