Թոմաս Մյուլերը կարող է տեղափոխվել Իտալիա

Վերջերս հայտնի դարձավ, որ Թոմաս Մյուլերը երկար տարիներ խաղալուց հետո 2024/25 մրցաշրջանի ավարտին կլքի «Բավարիան»։ Փորձառու գերմանացին կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։

Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկություններով՝ «Ֆիորենտինան» Մյուլերի մասին տեղեկություն է խնդրել նրա գործակալից։ Ճիշտ է, առայժմ խոսքը ոչ թե բանակցությունների, այլ հարցումների մասին է։

Թոմաս Մյուլերն այս աշնանը կդառնա 36 տարեկան։ Հարձակվողը «Բավարիայի» կազմում անցկացրել է 745 հանդիպում՝ դառնալով 248 գոլի և 274 գոլային փոխանցման հեղինակ։