Հինգշաբթի երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդը» անհավանական վերադարձ կատարեց Եվրոպա լիգայում։ Լրացուցիչ ժամանակում Ռուբեն Ամորիմի թիմը սեփական հարկի տակ 2-4 հաշվով պարտվում էր «Լիոնին», սակայն ի վերջո հաղթեց 5:4 հաշվով։
Կարմիր սատանաների գլխավոր մարզիչը բարձր է գնահատել դարպասապահ Անդրե Օնանայի խաղը:
«Օնանան շատ լավ հանդես եկավ: Նա լավ խաղաց և պետք է շարունակի դա անել: Ես շատ ուրախ եմ նրա համար, քանի որ նրա համար դժվար պահ էր: Մենք պետք է առաջ շարժվենք, նա պետք է պատրաստ լինի հաջորդ խաղին»,- լրագրողներին ասել է Ամորիմը:
Հարկ է նշել, որ մրցաշրջանի ընթացքում Անդրե Օնանան քննադատության է ենթարկվել դարպասում իր սխալների համար։