Մադրիդի «Ռեալում» լուրջ փոփոխություններ են սպասվում

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և ակումբի գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը կհանդիպեն թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ։

Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ այս պահին իսպանական գրանդի ղեկավարությունը դեռ որոշում չի կայացրել, որ իտալացի մասնագետն թիմը չի գլխավորի հաջորդ մրցաշրջանում։

Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» դիտարկում է այս տարբերակը։ Նաև «սերուցքայինների» ճամբարում կարծում են, որ ակումբում փոփոխություններն անխուսափելի են։ Դա վերաբերում է ոչ միայն Անչելոտտիին, այլև որոշ ֆուտբոլիստների։

Լուկաս Վասկեսն ու Լուկա Մոդրիչը մրցաշրջանի ավարտից հետո Մադրիդի «Ռեալից» հեռանալու առաջին թեկնածուներն են, բայց նրանք միակը չեն, որ կարող են հեռանալ։