«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում հինգերորդն է և մրցաշրջանի ավարտից հետո պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան սա դրական է գնահատել։
«Վատ չէ պայքարել Չեմպիոնների լիգայում տեղի համար: Եթե մենք ավելի քիչ լավ բաներ անեինք վերջին չորս կամ հինգ ամիսների ընթացքում, կարող էինք շատ ցածր լինել: Մենք կարող էինք լինել 11-րդ, 12-րդ, 13-րդ կամ 14-րդ»,- լրագրողներին ասել է Գվարդիոլան:
Շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին, «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության արտագնա հանդիպում կանցկացնի «Էվերթոնի» հետ։