«Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի դարպասապահ Էդերսոն Մորաեսը չի մասնակցի «Էվերթոնի» դեմ Անգլիայի առաջնության առաջիկա հանդիպմանը։ Այս մասին լրագրողներին ասել է «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։
«Չգիտեմ, թե որքան ժամանակ նա կբացակայի»,- ասել է իսպանացի մասնագետը։
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Էդերսոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, բաց է թողել 47 գնդակ և 9 անգամ անառիկ է պահել դարպասը։
Անգլիայի առաջնության 33-րդ տուրի «Էվերթոն» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին, Երևանի ժամանակով 18:00-ին։