Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն ուրբաթ օրը բուժզննում է անցել Չեմպիոնների լիգայի «Արսենալի» դեմ խաղում վնասվածք ստանալուց հետո։ Ինչպես հայտնում է AS-ը, հետազոտությունները հաստատել են, որ Մբապեն աջ կոճի թեթև սալջարդ ունի։
Եթե վնասվածքն ավելի լուրջ լիներ, ապա Մբապպեի մասնակցությունը Copa del Rey-ի եզրափակիչին հարցականի տակ կլիներ։ Բայց, բարեբախտաբար, Կիլիանի ելույթին գավաթի համար պայքարում ոչ մի վտանգ չի սպառնում։