Հայտնի լրագրող Խավի Միգելը տեղեկություն է հայտնել «Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեի առողջական վիճակի վերաբերյալ։
Ըստ աղբյուրի՝ Բալդեն անդադար աշխատում է մկանային վնասվածքից վերականգնվելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով խաղալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ինտերի» դեմ՝ ապրիլի 30-ին։
Նրա հասանելիությունը կախված կլինի առողջական վիճակից և ռեցիդիվի վտանգից։ Եթե նա պատրաստ չլինի առաջին հանդիպման համար, ապա կփորձի մասնակցել Միլանում կայանալիք պատասխան խաղին։