«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է այն հարցին, թե արդյոք Կայ Հավերցը կարող է ժամանակին ապաքինվել ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի համար։
«Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Կարծում եմ, որ դեռ վաղ է Հավերցի համար: Բայց եթե հարցնեք, թե արդյոք նա կարող է վերադառնալ ավելի շուտ, քան սպասվում էր, ես կասեմ՝ Այո:
Այնպես, որ նա ամեն օր աշխատում է մարզադահլիճում, ես չեմ կարծում, որ մենք կարող ենք նրան երկար ետ պահել խաղադաշտից»,- լրագրողներին ասաց Արտետան: