«Մանչեսթեր Յունայթեդը» միակ ակումբն է, որն անպարտելի է մնացել եվրագավաթների 2024/25 մրցաշրջանում

Եվրոպա Լիգայի 2024/25 մրցաշրջանի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Լիոնին»։

Հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով (ինչպես առաջին խաղում), ուստի հանդիպումն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ մանկունիանցիները հաղթանակ տոնեցին՝ 5-4 հաշվով:

Այսպիսով, Ռուբեն Ամորիմի թիմը մնում է միակ ակումբը առանց պարտության եվրագավաթների 2024/25 մրցաշրջանում:

Մանկունիանցիներն այժմ ունեն յոթ հաղթանակ և հինգ ոչ-ոքի: