«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 22-ամյա դարպասապահ Կաուա դոս Սանտոսի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ֆրանկֆուրտյան ակումբը պատրաստ է բաժանվել բրազիլացի դարպասապահից, բայց դա կանի ոչ պակաս, քան 60 միլիոն եվրոյի դիմաց։
Սանտոսի շրջապատը կարծում է, որ «Այնտրախտը» իդեալական ակումբ է դարպասապահին բարձրակարգ թիմ տեղափոխվելու նախապատրաստելու համար:
Այս մրցաշրջանում Սանտոսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում՝ երեք անգամ անառիկ պահելով իր դարպասը։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը: