Լիոնել Մեսսի. ««Բարսելոնայում» կարող էինք ևս մի քանի անգամ հաղթել Չեմպիոնների Լիգան»

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարծում է, որ «Բարսելոնան» Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ կարող էր ավելի լավ հանդես գալ Չեմպիոնների Լիգայում։

«Կարծում եմ, որ այն ժամանակ մենք բաց թողեցինք մի քանի գավաթներ։ Մենք կարող էինք ևս մի քանի անգամ հաղթել Չեմպիոնների Լիգան։ Այն, ինչի հասանք Պեպի հետ «Բարսելոնայում», իսկապես կարևոր էր։ Մենք անհավանական խաղացինք», – Մեսսիի խոսքերն է մեջբերում AlbicelesteTalk-ը։

Արգենտինացին «Բարսելոնայից» հեռացել է 2021 թվականին։ Ընդհանուր առմամբ նա չորս անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան։