Լիոնել Մեսսի․ «Ես կստեի, եթե ասեի, որ չեմ մտածել այդ մասին»

Լիոնել Մեսսին ընթացիկ մրցաշրջանի հիման վրա կորոշի մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, թե ոչ։

«Կասկած չունեմ, որ կշարունակեմ խաղալ, դա ինձ երբեք չի լքի, քանի որ դա իմ էության մի մասն է, ես այդպես եմ դաստիարակվել, ես սիրում եմ հաղթել և մրցել:

Աշխարհի առաջնության հետ կապված իմ որոշման համար այս տարին կարևոր է լինելու. «Ես կստեի, եթե ասեի, որ չեմ մտածել այդ մասին»,- ասել է Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվողը YouTube-ի «Simplemente fútbol» ալիքին տված հարցազրույցում։

Մեսսին այժմ 37 տարեկան է. Աշխարհի հաջորդ առաջնությունը կանցկացվի 2026 թվականի ամռանը ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։