Լիոնել Մեսսի․ «Նա այլ աշխարհից է»

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է այն հարցին, թե ինչպես է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վնասել ժամանակակից ֆուտբոլին։

«Գվարդիոլան այլ աշխարհից է։ Նա տեսնում է այն, ինչ ոչ ոք չի տեսնում։ Նա փոխեց ֆուտբոլը։ Բոլորը ցանկանում էին կրկնօրինակել մեզ։ Իրականում, նա ակամա վնասեց խաղին, մարդիկ փորձում էին խաղալ մեր «Բարսելոնայի» պես՝ առանց հասկանալու, թե ինչպես դա անել։ Մենք հատուկ թիմ ունեինք Չավիի, Ինյեստայի և Բուսկետսի հետ կիսապաշտպանությունում։ Մարզչի և խաղացողների կատարյալ համադրություն», – Մեսսիի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ն։

Մեսսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման, որոնցում խփել է 42 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում։