«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է «Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամինե Յամալի առաջընթացը։
«Տպավորիչ է այն, ինչ Յամալը հասել և շարունակում է հասնել: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հետ: Նա ընդամենը 17 տարեկան է, նա դեռ աճում է, և նա կշարունակի կատարելագործվել որպես խաղացող՝ ընդլայնելով իր խաղային զինանոցը, ինչպես ես:
Յամալը անհավանական որակներ ունի, նա արդեն լավագույններից մեկն է աշխարհում», Մեսսիի խոսքերն է մեջբերում All About Argentina-ը:
Այս մրցաշրջանում Լամին Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: