Հայտնի է, թե ով կարող է ժամանակավորապես գլխավորել «Ռեալը»

Մադրիդի «Ռեալը» կարող է ժամանակավոր մարզիչ նշանակել, եթե բաժանվի Կառլո Անչելոտտիից։ Միանգամայն հնարավոր է, որ հունիսից հուլիսը կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունում թիմն այլ մարզիչ կգլխավորի։

Ինչպես հայտնում է Diario AS-ը, գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնում դիտարկվում են Սանտյագո Սոլարին և Ռաուլ Գոնսալեսը։

Աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո Մադրիդի «Ռեալը» մտադիր է նոր մշտական ​​մարզիչ ընտրել։ Հիմնական թեկնածուներն են Խաբի Ալոնսոն և Յուրգեն Կլոպը։