Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտտան կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպումների վերաբերյալ իր մտքերով։
««Բարսայի» հետ դիմակայությունը մենք սկսում ենք հավասար պայմաններով։ Չեմպիոնների լիգան երազանք է, որը կարող է իրականանալ։ Մենք երջանիկ ենք, բայց ճանապարհը դեռ ավարտված չէ։ Ինձագիի գլխավորությամբ «Ինտերը» Եվրոպայում առաջատար դեր է խաղում՝ ինչպես երբեք։
Ես դեռ չեմ հաղթել Չեմպիոնների լիգան։ Սա միակ բանն է, որն ինձ պակասում է, այնպես որ հաղթանակն այդ մրցաշարում կարող եմ անվանել իմ երազանքը։ Երազանքները հաճախ իրականանում են, և մենք պետք է հավատանք։ «Ինտերը» պետք է հավատա ինքն իրեն «Բարսելոնայի» հետ դիմակայությունում», – ասել է Ջուզեպե Մարոտտան։