Հանս-Դիտեր Ֆլիկն անդրադարձել է Դանի Օլմոյի մարզավիճակին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է թիմի կիսապաշտպան Դանի Օլմոյի մարզավիճակի մասին հարցին։

«Օլմոն պատրա՞ստ է: Վաղը կորոշենք՝ նա կխաղա՞, բայց նա պատրաստ է: Ֆերմինը նույնպես լավ խաղ անցկացրեց, այնպես որ մենք կտեսնենք: Բայց Օլմոն պատրաստ է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:

Օլմոն վնասվածքի պատճառով բաց թողեց մի քանի հանդիպում, սակայն խաղադաշտ վերադարձավ Չեմպիոնների լիգայի «Բորուսիայի» դեմ խաղում (1-3)՝ փոխարինման դուրս գալով հիմնական ժամանակի ավարտից չորս րոպե առաջ։

Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակներում վաղը՝ ապրիլի 19-ին, «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Սելտային»: