Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Դա ֆանտաստիկ թիմ է՝ հիանալի մարզիչով»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նշել է, որ հիացած է «Ինտերի» խաղով: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնան» կհանդիպի Սիմոնե Ինձագիի թիմի հետ։

«Նրանք շատ հստակ պատկերացնում են ամեն ինչ և շատ լավ են խաղում: Ես հիանում եմ նրանց խաղով: Ինձ դուր է գալիս Պավարը, նա իմ խաղացողն էր «Բավարիայում», և ես ուրախ կլինեմ նորից տեսնել նրան: Սա ֆանտաստիկ թիմ է հիանալի մարզիչով»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։