Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կարող է տեղափոխվել Ստամբուլի «Գալաթասարայ»: Հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը։
Նշվում է, որ «առյուծները» լրջորեն տրամադրված են փորձառու խաղացողի տրանսֆերի հարցում։ Կողմերի միջեւ արդեն եղել են նախնական բանակցություններ։ Սակայն տրանսֆերն այնքան էլ հեշտ չի լինի իրականացնել։
«Բայերը» մտադիր չէ բաց թողնել իր առաջատարներից մեկին. Լոնդոնի «Արսենալից» հեռանալուց հետո Ջական երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Բայերում»: Անցած մրցաշրջանում Գրանիտը «դեղագործների» հետ նվաճեց Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը։
Շվեյցարացու գործող պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է ևս երեք տարով։