«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Բեն Ֆոսթերը անդրադարձել է Անդրե Օնանայի սխալներին։
«Որոշ դարպասապահների համար կարող է դժվար լինել ոչինչ չանել և չդիպչել գնդակին 10-15 րոպե, իսկ հետո հանկարծ հայտնվել մի իրավիճակում, երբ պետք է սեյվեր կատարել: Սա կարևոր հմտություն է:
Չեմ կարծում, որ Օնանան ունի այդ ունակությունը: Երբ գալիս են մեծ պահերը, նա պետք է հանգիստ և կենտրոնացած լինի»,- Ֆոստերի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
Օնանան Պրեմիեր լիգայի դարպասապահների շարքում առաջատարն է ամբողջ մրցաշրջանում թույլ տված սխալների քանակով։