Հայտնի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելլոն կարծում է, որ «Յուվենտուսը» պետք է պահեր դարպասապահ Վոյցեխ Շչեսնիին։
Անցած օգոստոսին թուրինյան ակումբը համաձայնության է եկել լեհ դարպասապահի հետ պայմանագիրը խզելու շուրջ։ Ֆուտբոլիստը հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին, սակայն վերադարձավ ֆուտբոլ հոկտեմբերին՝ փոխարինելու վնասվածք ստացած Մարկ-Անդրե տեր Շտեգենին «Բարսելոնայում»:
«Շչեսնին առաջատար է, նա անհավանական սառնասրտություն է ցուցաբերում «Բարսելոնայում»: «Յուվենտուսը» չէր հասկանում այս ֆուտբոլիստի արժեքը և նրան վերաբերվում էր թոշակառուի պես։
Դա սխալ էր, քանի որ նա մնում է բարձր մակարդակի դարպասապահ»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։Վոյցեխ Շչեսնին «Բլաուգրանայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ բաց թողնելով 21 գնդակ։