Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի «Լիոնը» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղն ավարտվեց 5-4 հաշվով՝ մանկունյանցիների հաղթանակով (Ընդհանուր հաշիվը՝ 7-5)։
Խաղի հաշիվը բացվեց 10-րդ րոպեին, Մանուել Ուգարտեի գոլի շնորհիվ, իսկ 46-րդ րոպեին այն դարձավ 2-0։ Հյուրերի կազմում 71-րդ և 77-րդ րոպեներին Տոլիսոն և Տալյաֆիկոն գրավեցին տանտերերի դարպասը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։
Լրացուցիչ ժամանակում 104-րդ և 109-րդ րոպեներին ֆրանսիական ակումբը ևս երկու գնդակ ուղարկեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը, իսկ 114-րդ, 120-րդ և 121-րդ րոպեներին համապատասխանաբար Բրունո Ֆերնանդեշի, Կոբի Մայնուի և Հարի Մագուայրի գոլերի շնորհիվ մանկունյանցիներն առաջ անցան ընդհանուր հաշվում։
Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» կիսաեզրափակչում կկմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։
Զուգահեռաբար ընթացող «Լացիո» – «Բուդյո Գլիմտ» խաղում, որն ավարտվել էր լրացուցիչ ժամանակով, 3-1, (ընդհանուր՝ 3-3) հաշվով, կիսաեզրափակչի ուղեգիր վաստակեց «Բուդյո Գլիմտը»՝ ետխաղյա 11 մետրանոցներով հաղթելով 2-3 հաշվով։