Էդգար Թորոսյանը հեռացվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կկատարի Ալբերտ Սաֆարյանը։
Նշենք, որ «Ալաշկերտը» 17 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը, և այսօր կայացած խաղում 2-3 հաշվով զիջել է Երևանի «Արարատին» ։