Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան խոսել է այս մրցաշրջանում «կապտանռնագույնների»՝ գավաթներ նվաճելու հնարավորությունների մասին։
«Բարսելոնան» կարող է նվաճել գավաթը։ Կարծում եմ՝ նրանք կարող են դա անել մեկ անգամից ավել։ Ամենադժվարը դեռ առջևում է, բայց թիմի խաղը լավատեսություն է ներշնչում:
Ցանկացած թիմ կարող է ֆավորիտ համարվել կիսաեզրափակիչ փուլում»,- Վիլյայի խոսքերն է փոխանցում Marca թերթը։
«Բարսելոնան» գլխավորում է Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանը։ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Միլանի «Ինտերին»։
Կատալոնացիները կխաղան նաև Իսպանիայի գավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ։