«Լիվերպուլի» կենտրոնական հարձակվող Դարվին Նունյեսը կարող է լքել Մառախլապատ Ալբիոնը և կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Todofichajes-ը։
Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է ուրուգվայցի 25-ամյա հարձակվողի ծառայություններով։ Գործարքը կարող է ավարտվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Դարվինի շուկայական արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո, և նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է 2028 թվականի հունիսի վերջին։
Նունյեսն Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 25 հանդիպում։ Հարձակվողը խփել է հինգ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։