Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային հասկացրել է, որ իր առաջնահերթությունը կարիերան ներկայիս ակումբում շարունակելն է։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ «սերուցքայինների» ղեկավարությունը նույնպես գիտի, որ իտալացի մասնագետը ցանկանում է մնալ «Ռեալում»։ Ընդգծվում է, որ Անչելոտտիի մերժումից հետո Բրազիլիան նախապատվությունը տալիս է Խորխե Ժեզուսին, որը գլխավորում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբը։