Մադրիդի «Ռեալը» շարունակում է լրջորեն դիտարկել Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբային ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «զինագործները» մտադիր չեն վաճառել իրենց առանցքային խաղացողին, ուստի տեսանելի ապագայում դժվար թե գործարք տեղի ունենա։
Այնուամենայնիվ, «Արսենալը» պատրաստ կլինի բանակցել աստղային ֆրանսիացու տեղափոխության շուրջ, եթե «Ռեալը» փոխարենը առաջարկի ոչ միայն հսկայական ֆինանսական փոխհատուցում, այլև երկու երիտասարդ աստղեր՝ Արդա Գյուլերին և Էնդրիկին։
Transfermarkt-ը Սալիբայի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո, իսկ Գյուլերինը և Էնդրիկինը՝ համապատասխանաբար 45 և 40 միլիոն եվրո։