Վինիսիուսը շրջանցեց Ռոնալդոին և դարձավ «Ռեալի» բոլոր ժամանակների բրազիլացի լավագույն ռմբարկուն

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի «Արսենալի» դեմ պատասխան խաղում (1-2)։

24-ամյա բրազիլացին 67-րդ րոպեին պաշտպան Ուիլյամ Սալիբայի սխալից հետո գոլի հեղինակ դարձավ։

Գոլը Վինիսիուսի համար 105-րդն էր «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում։ Դա թույլ տվեց Վինիսիուսին շրջանցել Ռոնալդոին (104 գոլ) և դառնալ բրազիլացու՝ «Ռեալի» կազմում խփած գոլերի ռեկորդակիրը։

Հարկ է նշել, որ Ռոնալդոն իր 104 գոլերը խփել է 177 խաղում, այսինքն՝ գոլ է խփել յուրաքանչյուր 132 րոպեն մեկ խաղում 0,59 գոլի գործակցով։ 105 գոլ խփելու համար Վինիսիուսին անհրաժեշտ էր 309 խաղ՝ խփելով միջինը 0,34 գոլ և ծախսելով 212 րոպե մեկ գոլի համար։