Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին:
«Ռեալը միշտ վերադառնում է: Շնորհակալություն աջակցության համար: Պետք է միասնական մնանք մինչև մրցաշրջանի վերջ:
Դեռ կան տիտղոսներ, որոնք կարող ենք նվաճել: Շնորհավորում եմ «Արսենալին» և հաջողություն եմ մաղթում»,- սոցցանցերում գրել է բրազիլացին:
Հիշեցնենք, որ Ապրիլի 16-ին կայացած քառորդ եզրափակչի պատասխան խաղում մադրիդցիները 1-2 հաշվով պարտվել են «Արսենալին» (ընդհանուր 1-5 հաշվով) և լքել մրցաշարը:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Արսենալը» կմրցի ՊՍԺ-ի հետ, իսկ մյուս զույգում եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն «Բարսելոնան» և «Ինտերը»: