Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

33-ամյա հոլանդացու հետ պայմանագիրը նախատեսված է երկու տարով։

«Ես շատ երջանիկ եմ, շատ հպարտ: Ակնհայտ է, որ իմ գլխում շատ հույզեր են անցնում հենց հիմա, երբ ես խոսում եմ այս մասին: Սա ուղղակի անհավատալի է: Այն ճանապարհը, որը ես արել եմ իմ կարիերայում և այն ևս երկու տարի այս ակումբում երկարացնելու հնարավորությունը զարմանալի է, և ես այնքան երջանիկ եմ»,- ասել է վան Դեյկը:

Վան Դեյկը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։ «Լիվերպուլի» կազմում պաշտպանը դարձել է Անգլիայի չեմպիոն, երկրի գավաթի և սուպերգավաթի հաղթող, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի և Աշխարհի ակումբային առաջնության հաղթող։

Վան Դեյկն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։