«Բետիսի» 19-ամյա վինգեր Խեսուս Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։
CaughtOffside-ին հայտնի է դարձել, որ Լոնդոնի «Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ռոդրիգեսին ձեռք բերելու մրցավազքում առաջատարներից մեկն է։
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» ուշադիր հետևել են 19-ամյա իսպանացու խաղին Լա Լիգայի վերջին հանդիպումներում։ Նշվում է նաև, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և «Չելսին»։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգեսը «Բետիսի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։