Մադրիդի «Ռեալի» հանդերձարանում անվստահություն կա Կառլո Անչելոտտիի նկատմամբ

Չեմպիոնների լիգայի «Արսենալի» հետ խաղում Մադրիդի «Ռեալը» չկարողացավ քամբեք կատարել։ 0-3 հաշվով արտագնա պարտությունից հետո Կառլո Անչելոտտիի թիմը տանը նույնպես պարտություն կրեց՝ 1-2 հաշվով։

Ինչպես հայտնում է Relevo-ն, Մադրիդի «Ռեալի» հանդերձարանում կասկածները մեծացել են թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի նկատմամբ։ Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստները զգում են, որ «Արսենալի» դեմ պատասխան խաղում մարտավարական լուրջ խնդիրներ են եղել:

«Լոս Բլանկոսի» ֆուտբոլիստները կարծում են, որ պատասխան հանդիպման իրենց ծրագիրը չի անցել ինտենսիվության և նվիրվածության սահմանները։ Ընդհանրապես, Անչելոտտին ոչ մի հետաքրքիր բան չառաջարկեց, բացի այն, որ խաղացողներին անհրաժեշտ է վազել և իրենց ուժերը տալ։

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գիտի, որ թիմի որոշ առաջատարներ կորցրել են հավատը Անչելոտտիի՝ իրավիճակը շրջելու ունակության հանդեպ: