Խաբի Ալոնսոյի և «Բայերի» միջև պայմանավորվածություն կա

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայից դուրս գալուց անմիջապես հետո կարող է փոխել գլխավոր մարզչին։ Մամուլը վաղուց էր կապում մադրիդյան սուպերակումբին «Բայերի» մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ:

Ըստ Bild-ի՝ Ալոնսոյի և «Բայերի» միջև պայմանավորվածություն կա մարզչի՝ որոշակի փոխհատուցման դիմաց հեռանալու հնարավորության վերաբերյալ, սակայն չի նշվում, թե որքան գումարի մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ռեալը» պարտվեց «Արսենալին» (1-5 ընդհանուր հաշվով):

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։