Հայտնի են Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի չորս հավակնորդներին։

Մրցանակի համար պայքարում են՝ Լաուտարո Մարտինեսը (Ինտեր), Սերհու Գիրասին (Բորուսիա), Ուսման Դեմբելեն (ՊՍԺ) և Դեկլան Ռայսը (Արսենալ)։

Հիշեցնենք, որ Լաուտարո Մարտինեսը մեկ գոլ խփեց «Բավարիայի» դեմ խաղում (2-2), Սերհու Գուիրասին՝ հեթ-տրիկի հեղինակ՝ «Բարսելոնայի» դեմ խաղում (3-1), Ուսման Դեմբելեն գոլային փոխանցում կատարեց «Աստոն Վիլլայի» դեմ խաղում, իսկ Ռեկլան Ռայսը ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվեց «Ռեալի» դեմ խաղում լավագույն ֆուտբոլիստ՝ իր առաջատար որակների և պաշտպանողական խաղի շնորհիվ։