«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիայի» հետ ոչ-ոքին (2-2), որը թույլ է տվել իր թիմին դուրս գալ կիսաեզրափակիչ՝ երկու խաղեր արդյունքում հաղթելով 4-3 հաշվով։
«Հրաշալի երեկո էր։ Մենք մեր երկրպագուների աչքի առաջ հաղթեցինք շատ ուժեղ թիմի։ Երկու հիանալի հանդիպում անցկացրինք և ամեն ինչ տվեցինք հաղթելու համար։ Տղաները հիանալի էին գործում բոլոր դիրքերում։ Մենք պետք է կիսենք այս հաղթանակը բոլորի հետ, ովքեր մտածում են «Ինտերի» մասին։ Այս մրցաշրջանը մեզ շատ դրական էմոցիաներ է պարգևում։ «Բավարիան» շատ ինտենսիվ խաղաց ամբողջ հանդիպման ընթացքում, բայց մենք պատասխանում էինք մեկ հարվածով մյուսին։
Այս երեկոն մենք դեռ երկար կհիշենք։ Սա վարձատրություն է մեր կատարած բոլոր քրտնաջան աշխատանքի համար։ Մենք խաղում էինք հիանալի թիմի դեմ, բայց ես բախտ ունեցա, որ հիանալի մարդիկ էին խաղում ինձ համար։ Տղաները շատ բան պետք է զոհաբերեն։ Շնորհավորում եմ նրանց խաղադաշտում արածի համար»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Goal-ը։